Հարգելի' այցելու
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն Լոռու մարզի ամենամեծ հիվանդանոցն է, որի բազմապրոֆիլ բնույթը հնարավորություն է տալիս բժշկական ծառայություն մատուցել ամենատարբեր հիվանդությունների դեպքում, իրականացնել համալիր բուժում: Հիվանդանոցում են աշխատում Լոռու մարզի առաջատար մասնագետները, որոնք մշտապես տեղեկացված են առողջապահության նորագույն մեթոդների և նվաճումների մասին՝ վերապատրաստման տարբեր ծրագրերի, սեմինարների, կոնֆերանսների, ինչպես նաև հեռուստաբժշկության միջոցով: Մեր բժիշկները համագործակցում են միջազգային մասնագետների հետ՝ փոխանակելով իրենց փորձն ու գիտելիքները:
Տեխնոլոգիաների զարգացման և փոփոխման այս դարաշրջանում միայն մարդկային հարաբերությունների արժեքն է, որ ենթակա չէ փոփոխության՝ հարգանք, ըմբռնողականություն, օգնության հասնելու պատրաստակամություն:
Առաջնորդվելով այս արժեքներով՝ հիվանդանոցն իր առաքելությունն է համարում ծառայել հիվանդներին մասնագիտական բարձր հմտություններով, նվիրվածությամբ և կարեկցանքով:
Շնորհակալություն մեր կայքէջ այցելելու համար:Հույս ունենք, որ այստեղ կգտնեք Ձեր հարցերի պատասխանները: